Armenian (Հայերեն)English (United Kingdom)
Print PDF

by-Gev

«Չերչիլ Հաուս» անգլերենի դպրոցը գտնվում է Անգլիայի Քենթերբերի քաղաքում, որը հաճախակի կոչում են «Անգլիայի պարտեզ» (Garden of England): Ամեն տարի այս դպրոց են գալիս ուսանողներ աշխարհի մոտ 100 երկրներից  և նրանց բոլորի նպատակն է կատարելագործել իրենց անգլերենը անգլիախոս միջավայրում, հաճելի ժամանակ անցկանցել և ձեռք բերել նոր ընկերներ:

«Միջազգային Կրթական Խորհուրդը» այս դպրոցի պաշտոնական տեղեկատվական ներկայացուցիչն է ՀՀ-ում: Տվյալ համագործակցության շրջանակներում դպրոցի ուսուցիչներից Պոլ Հեյլը 2011 թվականի ընթացքում 3 շաբաթով գործուղվեց ՀՀ, որտեղ տարբեր պետական և ոչ պետական կրթական հաստատություններում պարոն Հեյլը անցկացնում էր անգլերենի դասեր և ցուցադրում դասավանդման այն մեթոդները, որոնք իրենք կիրառում են «Չերչիլ Հաուս»-ում:

Այս դպրոցը իր կողմից մատուցվող կրթության բարձր մակարդակով, ծրագրային հետաքրքիր բովանդակությամբ և ճկուն գնային քաղաքականությամբ ամեն տարի գրավել և գրավում է հազարավոր ուսանողների աշխարհի մոտ 100 երկրներից:


4 շաբաթյա հատուկ առաջարկ մայիսի 27-ից հունիսի 24 ընկած ժամանակահատվածում

 

Ծրագրի իրական արժեքն է 1690 £ (Անգլիական Ֆունտ ստերլինգ)

Ծրագրի զեղչված արժեքն է 1350 £                                    

Ծրագիրն իր մեջ ներառում է`

 

  • 4 շաբաթ անգլերենի դասեր (շաբաթական 20 դաս)
  • 4 շաբաթյա հյուրընկալ անգլիական ընտանիք (երկուանգամյա սնունդով)
  • Օդանավակայանից դիմավորել և ճանապարհել
  • Սոցիալական/հասարակական միջոցառումներ
  • երկանգամ կիրակնօրյա ճամփորդություններ Անգլիայի տարածքում
  • Եռօրյա ճամփորդություն Փարիզ (ճանապարծախսը, հյուրանոցը, էքսկուրսիաները և նախաճաշը ներառյալ)


Հավելյալ ծախսեր են հանդիսանում`


  • Երևանից Անգլիա ճանապարհածախս 180000 ից 300000 դրամ (կախված ավիաընկերությունից)
  • Անգլիական վիզա 49000 դրամ
  • Շենգենյան վիզա 30000 դրամ
  • Կյանքի ապահովագրություն 10000 դրամ

 



 

Հունիսի 9- Քեմբրիջ

 


 

Հունիսի 2-Լոնդոն

 


Հունիսի 15/16/17-Փարիզ

download  images 1  images 2