Armenian (Հայերեն)English (United Kingdom)

Մեր Մասին

Տպել PDF

«Միջազգային Կրթական Խորհուրդ»-Council of International Studies (CIS)

 

«Միջազգային Կրթական Խորհուրդ»-ը 2007 թվականից ՀՀ-ում գործող կրթական տեղեկատվական ցանց է, որի միջոցով կարելի է կապ հաստատել աշխարհի ցանկացած երկրում գոյություն ունեցող կրթական կազմակերպությունների հետ`այնտեղ սովորելու, ուսումը շարունակելու, վերապատրաստվելու նպատակով: «Միջազգային Կրթական Խորհուրդ»-ը նաև տեղեկատվական ցանց է նրանց համար, ովքեր նպատակ ունեն կարճաժամկետ կամ երկարաժամկետ աշխատանքային պրակտիկա անցնել որևէ երկրում: «Միջազգային Կրթական Խորհուրդ»-ի միջոցով կարելի է ծանոթանալ այնպիսի ծրագրերի, ինչպիսք են`

Կարճաժամկետ գարնանային/ամառային/աշնանային/ձմեռային ճամբարներ

Երկու շաբաթից մինչև ութ շաբաթ տևողության այս ճամբարները կազմակերպվում են 8-12, 12-15, 15-17, 17+ և 50+ տարիքային անձանց համար: Յուրաքանչյուր ճամբար ունի իր ծրագիրը/օրակարգը և կոնկրետ տևողության ժամկետը: Ճամբարների ծրագրերեը/օրակարգերը հիմնականում ներառում են լեզվի դասեր (օրինակ` Անգլիայում անգլերեն, Ֆրանսիայում ֆրանսերեն և այլն) առավոտյան ժամերին (3-6 ժամ օրական) և ժամանցային ծրագրեր դասերից հետո (սպորտային, մշակութային, ինտելեկտուալ և այլն): Տարվա բոլոր եղանակներին աշխարհի գրեթե բոլոր երկրներից հարյուրավոր երիտասարդներ ,մասնակցելով նմանատիպ ճամբարների, կազմում են 10-15 հոգանոց խմբեր և վայելում են իրենց համար նախատեսված ծրագիրերը: Մասնակցելով նմանատիպ ճամբարների` դիմորդները նաև հնարավորություն ունեն ընտրելու իրենց ապրելու վայը, որը կարող է լինել հանրակացարան, տեղական ընտանիք, հյուրանոց, առանձին բնակարան կամ հենց ճամբարի հանրակացարանը:

Այս ճամբարների նպատակն է` շատ կարճ ժամանակահատվածում  բարելավել լեզվային գիտելիքները, ծանոթանալ օտար մշակույթներին և ձեռք բերել նոր ընկերներ:

 

Կարճաժամկետ/երկարաժամկետ լեզվի ծրագրեր բոլոր երկրներում

Յուրաքանչյուր ոք ցանկություն ունենալով սովորել/ բարելավել ցանկացած օտար լեզու արտասահմանում (անգլերեն-Անգլիայում, իտալերեն-Իտալիայում և այլն) կարող է 2-52 շաբաթ տևեղության դասերի հաճախել իր ցանկացած երկրում գտնվող իր ցանկացած ուսումնական հաստատությունում:

Դիմորդը նախքան դասերի մեկնարկը հանձնում է լեզվի մակարդակը գնահատող թեսթ, որով դիմորդը ուղղորդվում է իր իմացության մակարդակին համապատասխան դասարան, որտեղ սովորաբար լինում են 7-15 ուսանող աշխարհի տարբեր երկրներից:

Այս ուսումնական հաստատությունները սովորաբար ունեն նաև այնպիսի դասընթացներ, որոնցում ուսումնասիրվում է տվյալ օտար լեզուն ըստ դիմորդի մասնագիտական ուղղվածության, օրինակ` բժշկական ոլորտում աշխատողների համար` Medical Spanish/English, գործարար ոլորտում աշխատողների համար Business English/Italian և այլն:

Ցանկացած օտար լեզու ուսումնասիրելուց հետո սովորաբար կարիք է առաջանում հանձնել համապատասխան որակավորման քննություն (TOEFL, IELTS, DELF, DSH, DELE և այլն): Այս ուսումնական հաստատությունները առաջարկում են նաև տվյալ քննությունների համար նախատեսված նախապատրաստական ծրագրեր:

Մասնագիտական ուղղվածության կամ քննությունների նախապատրաստական դասընթացներին մասնակցելու համար սովորաբար դիմորդից պահանջվում է միջին կամ միջինից բարձր լեզվական գիտելիքներ (Intermediate or Upper Intermediate):

Վերոհիշյալ դաընթացներին մասնակցողները հնարավորություն ունեն նաև ընտրելու իրենց ապրելու վայրը, որը կարող է լինել հանրակացարան, տեղական ընտանիք, հյուրանոց, առանձին բնակարան կամ հենց տվյալ կրթական հաստատության հանրակացարանը:

 

Կարճաժամկետ/երկարաժամկետ մասնագիտական ծրագրեր

Message from HULT

 Այս ծրագրերը ավելի հայտնի են որպես սերտիֆիկացման կուրսեր անվանմամբ, որոնք նախատեսված են այն անձանց համար ովքեր ցանկություն ունեն կարճ ժամանակահատվածում ուսումնասիրելու կամ կատարելագործվելու այն մասնագիտությամբ, որով իրենք ցանկանում են զբաղվել կամ արդեն զբաղվում են: Այս ծրագրերը ըստ կրթական հաստատության ծրագրերի կարող են տևել 2 ամսից մինչև 2 տարի, իսկ ավարտելիս ավարտողին տրվում է վկայական:

 

 

Բակալավր

Միջնակարգ կրթությունը ավարտելուց հետո յուրաքնչյուր ոք իրավունք ունի դիմելու իր ցանկացած կրթական հաստատությանը իր ցանկացած մասնագիտությամբ բակալավրի որակավորման դասընթացների: Բակալավրի աստիճանի կրթությունը ըստ մասնագիտությունների և ըստ երկրների կրթական ծրագրերի սովորաբար տևում են 3-7 տարի:

Յուրաքանչյուր կրթական հաստատություն ունի իր կողմից հաստատված ընդունելության պահանջներ, և դրանց մեծ մասը սովորաբար պահանջում են միայն  միջնակարգ կրթության վկայական և լեզվի իմացության վկայական (IELTS, DELF, DSH և այլն, կախված կրթական ծրագրի լեզվից):

 

Մագիստրատուրա

Բակալավրի աստիճանի կրթությունը ավարտելուց հետո սովորաբար կարիք է առաջանում ձեռք բերել մագիստրոսի աստիճանի կրթություն, որը ըստ երկրի կրթական համակարգի կարող է տևել 1-3 տարի:

Մագիստրոսական աստիճանի կրթության դիմելու համար դիմորդը պետք է ունենա Բակալավրի աստիճանի կրթություն, իսկ որոշակի կրթական հաստատություններ պահանջում են նաև ունենալ համապատասխան աշխատանքային փորձ տվյալ ասպարեզում:

 

Ասպիրանտուրա

Ասպիրանտուրա-PHD, այս աստիճանի կրթական ծրագրին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա Մագիստրոսի աստիճանի կրթություն, իսկ կրթության ընթացքում ասպիրանտը զբաղվում է կոնկրետ գիտական աշխատանքով, որը հաջողությամբ ավարտին հասցնելով` ձեռք է բերում գիտական աստիճան

 

Աշխատայքային պրակտիկա

Գրեթե ցանկացած ոլորտում մասնագիտական կրթությանը զուգահեռ առանձնահատուկ նշանակություն է տրվում տվյալ ոլորտում պրակտիկ աշխատանքների կատարմանը: Տվյալ աշխատանքները հիմնկանում չեն վճարվում գործատուների կողմից, և որոշակի դեպքերում էլ ուսանողն է վճարում համապատասխան աշխատանքային փորձ ձեռքբերելու համար:

 

Խորհուրդը անմիջական կապի մեջ է գտնվում աշխարհի գրեթե բոլոր կրթական կազմակերպությունների հետ և նրանց մեծ մասի ներկայացուցչական մասն է կազմում ՀՀ-ում:

Խորհրդի աշխատանքային հիմնական ոլորտներն են`

Կապ միջազգային կրթական կազմակերպությունների հետ

«Միջազգային Կրթական Խորհուրդ»-ը մշտապես մասնակցում է միջազգային ասպարեզներում կազմակերպվող կրթական կազմակերպությունների հավաք/սեմինար/ժողովներին, որտեղ հիմնականում մասնակիցներն են լինում աշխարհի գրեթե բոլոր կրթական կազմակերպությունների ղեկավարները կամ նրանց ներկայացուցիչները: Նմանատիպ հանդիպումների ընթացքում ներկայացվում են կրթության հետ կապված նորարարությունները, խնդիրները, ուսանողների կողմից պահանջարկ ներկայացնող կրթական ծրագրերը, գալիք կրթական միջոցառումները և այլն:

Նմանատիպ հավաքներում «Միջազգային Կրթական Խորհուրդ»-ը հանդես է գալիս որպես տվյալ կրթական կազմակերպությունների ներկայացուցիչ և ստանձնում է դրանց լուսաբանումը:

 

Կրթական ծրագրերի տեղեկատվություն

Վերոհիշյալ միջոցառումների շրջանակներում «Միջազգային Կրթական Խորհուրդ»-ը պարբերաբար կազմակերպում է տարբեր բնույթների հանդիպում/սեմինար/ժողովներ ուսանողների շրջանում, որտեղ ներկայացվում են այն գործող և գալիք կրթական ծրագրերը, որոնց միջոցով կարելի է բարձրացնել սեփական կրթական աստիճանը կամ գտնել համապատասխան մասնագիտական աշխատանք:

 

Կրթաթոշակային ֆոնդերի լուսաբանում

Աշխարհում գործող հազարավոր կրթաթոշակային ծրագրերը նախատեսված են օգնելու որոշակի առանձնահատկություններ ունեցող ուսանողներին`իրականացնելու նրանց կրթական ցանկություննեը, իսկ «Միջազգային Կրթական Խորհուրդը» օգնում է ուսանողներին`տեղեկացված լինելու նմանատիպ ֆոնդերի մասին:

 

Աշխատանքային զբաղվածության ուսումնասիրություն

Կրթական հաստատություններում սովորելուն հետ զուգահեռ մեծ անհրաժեշտություն է նաև պրակտիկ աշխատանքային միջավայրում ստացված գիտելիքների և հմտությունների կիրառումը. ուստի «Միջազգային Կրթական Խորհուրդ»-ը օգնում է ուսանողների կրթության հետ զուգահեռ որոշակի ժամանակահատված անվճար/վճարովի աշխատանքային պրակտրկա անցնել աշխարհի առաջատար կազմակերպություններում:

 

Ծրագրերի մասնակցության փաստաթղթային ձեակերպումներ

Ցանկացած երկրում կրթական ծրագիր ընտրելուց հետո ծրագրիինչպես նաև վիզաների փաստաթղթային ձևակերպման աջակցության կարիք է առաջանում: Այս խնդիրները լուծելու համար «Միջազգային Կրթական Խորհուրդ»-ը ունի իր հատուկ աշխատակազմը, որը զբաղվում է տվյալ աշխատանքներով:

 

 

 

 

Անգլերենի դասեր Լոնդոնում+Փարիզ

London Courses_ENG

Իտալերենի Դասընթացներ

courses of Italian